հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ծառուկյանը դուրս եկավ դատարանից

Ծառուկյանը դուրս եկավ դատարանից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվում էր Ծառուկյանի  խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրից։ Նա լրագրողների հարցերին չպատասխանեց՝ ասելով. «Փաստաբանները կպատասխանեն»։

Հարցին՝  արդյոք ինքը շարունակո՞ւմ է պահանջել Կառավարության հրաժարականը, ԲՀԿ առաջնորդն ասաց. «100 տոկոսինը պահանջում եմ»։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը նշանակվել էր սեպտեմբերի 23-ին, սակայն պաշտպանական կողմը չէր ներկայացել դատական նիստին, պատճառաբանելով, որ իրենք պատշաճ չեն ծանուցվել։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

 

  • Կիսվել: