երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Ծառայության մեջ ենք, ժամանակ չկա, հարցազրույց չենք տալիս, գնացե՛ք ձեր գործն արեք. Ջոմարդյան

Ծառայության մեջ ենք, ժամանակ չկա, հարցազրույց չենք տալիս, գնացե՛ք ձեր գործն արեք. Ջոմարդյան

Երևի չեք լսել, մի անգամ էլ կասեմ, հարցազրույց չենք տալիս։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը։

«Ծառայության մեջ ենք, ժամանակ չկա։ Հետո, եթե ինչ–որ հարցեր կան ոստիկանության հետ, լրատվական ծառայություն դիմեք»,–ասաց նա։

Հարցին՝ դուք չգիտե՞ք ինչի ձեր ծառայողները բերման ենթարկեցին քաղաքացիներին, նա պատասխանեց. «Կարող է էստեղ շատ մարդիկ կան, իրենց մասին էլ շատ բան գիտեմ, հո չե՞մ ասելու ձեզ։ Եկեք այսքանով սահմանափակվենք։ Դուք պրոֆեսիոնալ լրագրողներ եք, մենք ձեզ շատ ենք սիրում, գնացեք ձեր աշխատանքն ուրիշ տեղ արեք»։

Նշենք, որ քիչ առաջ դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից  ավտոմեքենայով շատ արագ տարան քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Ուժայինները նաև կոտրեցին ապակիները։ Երբ Վարդան Ղուկասյանին վազելով տանում էին դեպի ավտոմեքենան, նա ժպտում էր։։

  • Կիսվել: