երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ծանր հանցագործության շրջանակում անհետաձգելի գործողություններ են իրականացվել. Դատախազությունը՝ Վստրեչի Ապերի տանն իրականացված գործողությունների մասին

Ծանր հանցագործության շրջանակում անհետաձգելի գործողություններ են իրականացվել. Դատախազությունը՝ Վստրեչի Ապերի տանն իրականացված գործողությունների մասին

Առկա է ծանր հանցագործության շրջանակում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել և դեռևս շարունակում են իրականացվել: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդարական Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանն իրականացված գործողությունների առնչությամբ:

«Նկատի ունենալով Արամ Վարդանյանի տան և դրան հարակից տներում իրականացված գործողությունների, դրանց իրավաչափության վերաբերյալ գործընկերներիս՝ լրագրողների հարցադրումները, որոնք պայմանավորված են պաշտոնական տեղեկատվության բացակայության ֆոնին հրապարակայնորեն արվող հայտարարությունների և մեկնաբանությունների միակողմանիության էֆեկտով, այս պահին ընդամենը ուզում եմ ասել հետևյալը:

Առկա է ծանր հանցագործության շրջանակում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել և դեռևս շարունակում են իրականացվել:

Ելնելով ենթադրյալ հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններին չվնասելու անհրաժեշտությունից, նախաքննության շահերից՝ ձեռնպահ ենք մնում այս պահին հավելյալ տեղեկատվության տրամադրումից: Ավելի ուշ պատշաճ իրազեկում կապահովվի:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողությունների իրավաչափության վերաբերյալ հարցերին, ապա դրա վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերը պատշաճ իրավական գնահատականների կարժանանան»,- գրել է Գոռ Աբրահամյանը:

  • Կիսվել: