հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք ստանալու կարգը փոխվել է

Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք ստանալու կարգը փոխվել է

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, Երևանի հաշվառման-քննական բաժնում տրանսպորտային միջոցի նկատմամբ գրավի իրավունք գրանցելու և տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք ստանալու կարգը փոխվել է:

Հայտարարության մեջ ասված է.  «Հարգելի՛ քաղաքացիներ, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված քաղաքացիների և ոստիկանության ծառայողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու, ինչպես նաև արագ և արդյունավետ սպասարկում իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում տրանսպորտային միջոցի նկատմամբ գրավի իրավունք գրանցելու և տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք ստանալու նպատակով անհրաժեշտ է Ձեր դիմումներն առցանց ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստով»:

  • Կիսվել: