ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Թոխմախի» գերեզմանատանը վիճաբանությունն ավարտվել է հրազենային վիրավորումով և դանակահարությամբ․ մանրամասներ

«Թոխմախի» գերեզմանատանը վիճաբանությունն ավարտվել է հրազենային վիրավորումով և դանակահարությամբ․ մանրամասներ

Մայիսի 1-ին` ժամը 00:40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ոմն մեկը հրազենային վիրավորում ունի և գտնվում է Դավիթ Բեկի փողոցում:

Ժամը 01:50-ին արդեն բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ տարբեր վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել չորս տղամարդ։

Օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ բուժօգնության տեղափոխվածներն ի վիճակի չէին բացատրություն տալու:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ մարմնական վնասվածքները ստացել են Դավիթ Բեկի փողոցին հարակից գերեզմանատանը իրար հետ վիճաբանության ընթացքում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են գործարանային համարի 5.45 մմ տրամաչափի ինքանձիգ՝ փամփշտատուփով, որի մեջ առկա էր 24 փամփուշտ, առանց գործարանային համարի «TT» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, որի փողի մեջ խցանված էր մեկ փամփուշտ: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև կրակված 2 պարկուճ, խոհանոցային դանակ և արնանման հետքեր:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: