հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տնօրենը վարձակալել է մեքենամեխանիզմը, տվել այլ ընկերության, որը շահագործողը վնասվել է․ ՔԿ

Տնօրենը վարձակալել է մեքենամեխանիզմը, տվել այլ ընկերության, որը շահագործողը վնասվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 25-ամյա բնակիչը՝ հանդիսանալով ճանապարհաշինարարական ընկերության տնօրեն, ընկերություններից մեկից վարձակալության հիմունքներով վերցրել է «ԿՈՄԱՑՈ ՄՂԱՆ Դ-155» մակնիշի մեքենամեխանիզմը՝ պարտավորվելով իրականացնել պայմանագրի պայմանները։ Վերջինս ենթավարձակալության պայմանագրով մեքենամեխանիզմը տրամադրել է մեկ այլ ընկերության: 2019 թվականի մարտի 12-ին աշխատանքի կատարման ընթացքում մեքենամեխանիզմը կողաշրջվել և ընկել է ձորը, ինչի հետևանքով մեքենավարի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

  • Կիսվել: