ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թմրամիջոցների մաքսանենգության դեպք է բացահայտվել

Թմրամիջոցների մաքսանենգության դեպք է բացահայտվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, Մեղրիի բաժնի քրեական հետախույզներն ու ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողներն արձանագրել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական բացահայտումը։ Իրավապահները մարտի լույս 14-ի գիշերը Մեղրիի մաքսակետում զննել են Արարատի մարզի Ոսկան գյուղի 32-ամյա բնակչին և նրա վարած «DAF» բեռնատարը։ Տղամարդու մոտ մեթամֆետամինի նմանվող զանգվածով 2 փաթեթ կար՝ ընդհանուր 3 գրամից ավելի քաշով։ Ավտոմեքենայի զննությամբ էլ հայտնաբերվել է շուրջ 30 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ։ Վարորդը ձերբակալվել ու ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: