ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 28.2%-ով. դատախազ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 28.2%-ով. դատախազ

2024 թվականին թմրամիջոցների հոգեմետ, հոգեներգուն նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների արձանագրված դեպքերի թիվը 3639 է, 2023 թվականին դեպքերը ավելի շատ էին՝ 5070-ը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 1431-ով կամ 28.2%-ով։ Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 1910-ը, որը 2023 թվականին արձանագրված 2802 դեպքի համեմատ նվազել է 892-ով կամ 31.8%-ով:

2024 թվականին 2023-ի համեմատությամբ արձանագրվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 168 դեպքով կամ 3.6%-ով նվազում։

  • Կիսվել: