ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՏՄՊՊ-ն հանրային քննարկման է ներկայացրել մի շարք  օրենքների նախագծերի փաթեթը

ՏՄՊՊ-ն հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքների նախագծերի փաթեթը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել իր կողմից մշակված տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության համապարփակ բարեփոխմանն ուղղված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը՝ https://www.e-draft.am/projects/2502 :

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, առաջարկվող նախագծերով տարբերակվել են հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթները՝ սահմանելով դրանց բնորոշ առանձնահատկությունները, իրավախախտման վարույթի մասնակիցները, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները: Նախատեսվել է իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու առիթները նախնական ստուգման ենթարկելու ընթացակարգ և վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պայմաններում հարուցումը մերժելու հնարավորություն, ինչպես նաև իրավախախտման վարույթի ժամկետը անհրաժեշտության դեպքում եռամսյա ժամկետով երկարաձգելու հնարավորություն: Նախատեսվել է նաև հանձնաժողովի թղթակցությունը վարույթի մասնակիցներին էլեկտրոնային եղանակով հանձնելու ընթացակարգ, ապրանքների գների վերահսկման նպատակով շարունակական մշտադիտարկումներ իրականացնելու հնարավորություն, տուգանքների կիրառման առավել արդյունավետ մեխանիզմ, սահմանվել է բանակցային ուժեղ դիրքի չարաշահման արգելք և այլն:

Բոլոր շահագրգիռ անձինք իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև ս.թ. հունիսի 4-ը Իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am  կայքի միջոցով, ինչպես նաև կարող են ուղարկել հանձնաժողով՝ [email protected] էլ. փոստի հասցեով:

  • Կիսվել: