Թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը․ ՄԻՊ
Կարևոր եմ համարում հնչեցնել, որ քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը. մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
Նա ընդգծեց, որ անձը որևէ զինված ծառայության մեջ որևէ կերպ ներգրավված չի եղել. դրա վերաբերյալ կան ապացույցներ:
«Առնվազն մեր հաստատության կողմից արձանագրվել է 6 վիրավորում ստացած քաղաքացիական անձի վերաբերյալ տվյալ. մենք նույնականացրել ենք այդ անձանց, և այս ամենը ներկայացվել է ԱԳՆ-ին. բացի շտապօգնության տրանսպորտային միջոցներից ու անձնակազմից, թիրախավորվել են նաև լրագրողներ, դրա վերաբերյալ նույնպես կան ապացույցներ, ինչը միջազգային հումանիտար ու սովորութային իրավունքի կոպտագույն խախտում է»,- նշեց ՄԻՊ-ը:
Նա հայտնեց, որ պատերազմական հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունների հավաքագրման, նույնականացման գործընթացն ամփոփվում է. դրա մասին կհրապարակվի զեկույց:
«Բացի շտապօգնության տրանսպորտային միջոցներից ու անձնակազմից, թիրախավորվել են նաև լրագրողներ: Դրա վերաբերյալ կան նաև ապացույցներ, ինչը հումանիտար միջազգային իրավունքի ու սովորույթային իրավունքի կոպտագույն խախտում է: Մենք նույնպես շարունակում ենք հավաքագրել, նույնականացնել պատերազմական հանցագործության վերաբերյալ տեղեկությունները: Դրանք նույնպես ամփոփվում են և այս մասին կհրապարակվի զեկույց»,-ասաց նա:


