ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տիգրան Ուրիխանյանին ուղարկված գրության մեջ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա. դատախազություն

Տիգրան Ուրիխանյանին ուղարկված գրության մեջ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա. դատախազություն

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Զինծառայողների ապահովագրության հինադրամի» դրոշմանիշային վճարների թեմային անդրադառնալիս շարունակում է հայտարարություններ հնչեցնել հիմնադրամի միջոցներից արված ինչ-որ գաղնի ծախսերի մասին՝ ասելով, թե դրա մասին նշված է ի պատասխան իր գրության՝ ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած պատասխան գրության մեջ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

«Հարկ եմ համարում պարզաբանել, որ Տիգրան Ուրիխանյանին ուղարկված՝ գլխավոր դատախազության գրության մեջ որևէ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա։ Առավելևս, որ գրությունը վերաբերել է ոչ թե ծախսերին, այլ հիմնադրամին կատարված մուտքերին:

«Գաղտնի» եզրույթը պատասխանում օգտագործվել ոչ թե ծախսերի, այլ որոշակի կատեգորիայի գործատուների աշխատողների վերաբերյալ անհատական և քանակական այն տվյալների կապակցությամբ, որոնք օրենքի ուժով հրապարակման ենթակա չեն և չեն արտացոլվում հաշվետվություններում:

Ընդ որում՝ նշված անձանց վերաբերյալ քանակական տվյալները, որպես կանոն, էական փոփոխությունների չեն ենթարկվում»,- գրել է Աբրահամյանը։

  • Կիսվել: