հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Տիգրան Ուլուբաբյանը կշարունակի մնալ կալանավորված

Տիգրան Ուլուբաբյանը կշարունակի մնալ կալանավորված

Տիգրան Ուլուբաբյանը կշարունակի մնալ կալանավորված։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ուլուբաբյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանը դեռևս 2025թ․ մարտին ահազանգել էր՝ իր նկատմամբ ոստիկանների կողմից բռնության գործադրման մասին՝ նշելով, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ, իբրև թե իր բարեկամի տան վրա ավազակային հարձակում իրականացրած ենթադրյալ հանցագործների հետ կապ ունի: Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ խոշտանգման հատկանիշներով, սակայն վարույթն իրականացնող մարմինը որոշել է կարճել գործը, և այժմ կալանքի տակ է Տիգրան Ուլուբաբյանը՝ ավազակային հարձակմանն օժանդակելու մեղադրանքով: Ուլուբաբյանը մեղադրանքի հետ համաձայն չէԼ

  • Կիսվել: