կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տիգրան Ավինյանը տուգանվել է գազել վարելու համար

Տիգրան Ավինյանը տուգանվել է գազել վարելու համար

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ վարչական իրավախախտում կատարելու համար կազմվել է համապատասխան արձանագրություն։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

Նշենք, որ Տիգրան Ավինյանը տուգանվել է գազել վարելու համար, որի համապատասխան վկայականը չի ունեցել: Դա եղել էր դեռ մինչև նախընտրական քարոզարշավը, երբ Տիգրան Ավինյանն «ավետեց» «Երևանի վերջին գազելը» վարելու մասին, ինչից հետո քաղաքում երթուղային գազելներին փոխարինման եկան 18 մետրանոց գերմանական «MAN» ավտոբուսները:

Նշենք նաև, որ D կարգի վարորդական իրավունք չունենալու դեպքում վարորդը տուգանվում է 25 000 դրամով, իսկ տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար 10 000 ՀՀ դրամով:

  • Կիսվել: