հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տղամարդու խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ

Տղամարդու խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ

Հունվարի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Բերքանուշ գյուղի Լալայան փողոցում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահում կամ այնտեղ գտնվող անձանց մոտ ապօրինի զենք-զինամթերք կա:

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ բաժնի քրեական հետախույզները Բերքանուշ գյուղում հայտնաբերեցին նշված մեքենան և տարան բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ 34-ամյա ուղևորին ձերբակալեցին ու տեղափոխեցին ոստիկանության Արտաշատի բաժին: Սևանցի տղամարդու խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, և գաղտնի փականով ծալովի դանակ:

Տղամարդը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: