հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տեսանյութ՝ Էջմիածնում երեխաների ներկայությամբ 36-ամյա հոր սպանության վերաբերյալ․ ոստիկանություն

Տեսանյութ՝ Էջմիածնում երեխաների ներկայությամբ 36-ամյա հոր սպանության վերաբերյալ․ ոստիկանություն

Փետրվարի 22-ին` ժամը 11:50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի:

 

Բուժհաստատություն մեկնած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 304 հասցեում 36-ամյա տղամարդու ուղղությամբ ինքնաձիգով կրակել է Էջմիածնի բնակիչ, 62-ամյա մի տղամարդ, որը դեպքի վայրից հեռանալիս թողել է հանցագործության գործիք ինքնաձիգը։

Բացահայտման աշխատանքներին միացած ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեպքի օրը ժամը 13-ի սահմաններում, կասկածվողը ներկայացել է ոստիկանություն, ապա տեղափոխվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել: Դեպքի վայրում հայտնաբերված գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգն ու պարկուճներն ուղարկվել են փորձաքննության։

Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 
 

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Էջմիածնի բնակիչը կրակոցներ է արձակել համաքաղաքացու ու նրա 6-ամյա և 12-ամյա անչափահաս երեխաների ուղղությամբ:

  • Կիսվել: