շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տեսալսողական մեդիա միջոցները չեն կարող ունենալ խաղատների, շահումով խաղերի նախկին կամ ներկա անվանումներ. նախագիծ

Տեսալսողական մեդիա միջոցները չեն կարող ունենալ խաղատների, շահումով խաղերի նախկին կամ ներկա անվանումներ. նախագիծ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ նախագծի հեղինակ Գևորգ Պապոյանի՝ այսօր մեր տեսալսողական միջոցներում կան անվանումներ, որոնք շատ նման են կամ կապվում են նախկինում գործող խաղատների, բուքմեյքերների, շահումով խաղերի անվանումների հետ: Մտահոգություն կա, որ այդ միտումը կարող է շարունակվել:

Ուստի, օրենսդրական փոփոխությամբ հնարավոր չի լինի հանրային մուլտիպլեքսում ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կամ ապրանքային նշանները նույնական կամ շփոթության աստիճանի նման կլինեն վերջին հինգ տարում շահումով կամ ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի գործունեությամբ զբաղվող ապրանքանիշերի կամ ընկերությունների անվանումների հետ:

Ինչպես նաև կհստակեցվեն այն իրավահարաբերությունները, որոնք կարգավորում են գովազդի հեռարձակումը տեսալսողական մեդիայով, կհամապատասխանեցվեն ինչպես գործող տեսալսողական մեդիա օրենսդրությանը, այնպես էլ՝ արդի միջազգային կարգավորումներին:

 

  • Կիսվել: