հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» արձանի պատվանդանի վրայից գողություն է կատարվել. ոստիկանությունը ճանաչողներին խնդրում է զանգել 1-02

Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» արձանի պատվանդանի վրայից գողություն է կատարվել. ոստիկանությունը ճանաչողներին խնդրում է զանգել 1-02

Ապրիլի 26-ին Երևանի Բուզանդի փողոցում Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» արձանի պատվանդանի վրայից գողություն է կատարվել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին  հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Տեսագրությունում երևացող անձանց ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

  • Կիսվել: