հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տերմինալից կատարված գողությունը բացահայտվել է

Տերմինալից կատարված գողությունը բացահայտվել է

Հոկտեմբերի 25-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ Թաիրով համայնքի Մայրաքաղաքային փողոցի մթերային խանութի դիմացի վճարային տերմինալից գումար են գողացել։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումներով եւ կատարված քննությամբ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Երեւանի 33-ամյա մի բնակիչ։ Նա դեկտեմբերի 17-ին ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: