հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Թերահավատ եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը կհետևի Վենետիկի հանձնաժողովի հորդորին. Մակինյան

Թերահավատ եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը կհետևի Վենետիկի հանձնաժողովի հորդորին. Մակինյան

Փաստաբան Ամրան Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ զսպվածության և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցության կոչին Հայաստանում:

Մակինյանը, մասնավորապես, գրել է. Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը հաստատեց, որ երկրի քաղաքական իշխանությունների վերջին հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում սահմանադրական դատարանի դատավորների վաղակետ կենսաթոշակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի որդեգրած մոտեցումներին։

Սա նաև ուղղակի ազդակ է «Իմ քայլը» խմբակցությանը ձեռնպահ մնալու շրջանառության մեջ դրված հակասահմանադրական նախագծին հետագա ընթացք տալուց։


Այնուամենայնիվ թերահավատ եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը կհետևի այս հորդորին, ուստի շուտով Վենետիկից և Ստրասբուրգից ականատես կլինենք ավելի կոշտ հայտարարությունների։

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնել՝ կապված Հայսատանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

  • Կիսվել: