շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեխնիկական խնդրի պատճառով խափանվել է ՀԿԱԾ-ի էլեկտրոնային համակարգը

Տեխնիկական խնդրի պատճառով խափանվել է ՀԿԱԾ-ի էլեկտրոնային համակարգը

Տեխնիկական խնդրի պատճառով խափանվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգը (սերվերը), ինչի արդյունքում կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և վճարահաշվարկային տերմինալների միջոցով վճարումների կատարումը ժամանակավորապես դարձել է անհնար։

Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

"Այս պահին տարվում են աշխատանքներ՝ առաջացած տեխնիկական խնդիրը վերացնելու ուղղությամբ։

Վճարումները կարող եք կատարել բանկերի միջոցով։

Հայցում ենք ձեր ներողամտությունը",- ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: