չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության կարգի կատարելագործմանը, ՀՀ նախագահի ինստիտուտի վերաիմաստավորմանը և Սահմանադրությամբ պետական պաշտոնների համար սահմանված քաղաքացիության և նստակեցության ցենզերի վերանայմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև այլ ընթացակարգային հարցեր:շ

Նիստի ընթացքում մասնագիտական հանձնաժողովի անդամները ներկայացրել են Սահմանադրությամբ պետական պաշտոնների համար սահմանված միայն ՀՀ քաղաքացի լինելու և ՀՀ-ում մշտական բնակության պարտադիր պահանջների վերանայման առաջարկությունների փաթեթը: Քննարկվել են Նախագահի գործառույթները, նախագահի լիազորությունների շրջանակին վերաբերող մի շարք հարցեր: Ներկայացված հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում, հնչել են առաջարկություններ և կարծիքներ:

  • Կիսվել: