հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտման վերաբերյալ փաստերը կուղարկվեն միջազգային կազմակերպություններին

Արցախում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտման վերաբերյալ փաստերը կուղարկվեն միջազգային կազմակերպություններին

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հրավիրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստ։
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, ով քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ կարևորել է նրանց դերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բարձրաձայնման հարցում, ապա անդրադարձել է հատկապես իրավակիրառ պրակտիկայում առաջացող խոչընդոտներին։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովան։

Տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքները և առաջարկները։
Եվրոպայի Խորհրդի փորձագետ Արա Ղազարյանը ներկայացրել է հաշմանդամության կամ հիվանդության հիմքով խտրականության դրսևորման հետ կապված խնդիրները, ինչպես նաև ՄԻԵԴ դիրքորոշումն ու խտրականության դեպքերի բացահայտման մեխանիզմները։

«Եվրոպական հաշմանդամության ֆորում» կազմակերպության ներկայացրուցիչ Հայդն Համերսլին իր հերթին խոսել է Եվրոպական հաշմանդամության ռազմավարության վերաբերելի դրույթների մասին, կարևորել հավասար հասանելիությունը և խտրականության բացառումը։
Հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը՝ քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված հարցեր, նշվել է, որ իրավունքների խախտման վերաբերյալ փաստերը կուղարկվեն միջազգային իրավասու կազմակերպություններին։

  • Կիսվել: