շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը

2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը:

Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները և առաջարկել հնարավոր լուծումներ՝ իրենց տեսանկյունից։

Հատուկ ուշադրություն է դարձվել երեխայի՝ հանրակրթության մեջ ընդգրկվելու տարիքի առնչությամբ գործող իրավակարգավորումներին, որոնց վերաբերյալ երեխաները ներկայացրել են առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:

Նախանշվել են Խորհրդի մասնակցությամբ կազմակերպվող առաջիկա ծրագրերը և իրականացվելիք գործողությունները:

  • Կիսվել: