հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Տեղեկացված ենք, որ ԵՄ անդամ պետությունների հյուպատոսական բաժինները բավականին լարված են աշխատում՝ կառավարելու դիմումների հերթերը. Բրուններ

Տեղեկացված ենք, որ ԵՄ անդամ պետությունների հյուպատոսական բաժինները բավականին լարված են աշխատում՝ կառավարելու դիմումների հերթերը. Բրուններ

Վիզայից զերծ ճամփորդությունների հնարավորությունն ավտոմատացված չէ, այն կախված է բարեփոխումների իրականացումից, և երբ այն տեղի ունենա, վիզաների ազատականացումը կարևոր օգուտներ կբերի ՀՀ քաղաքացիներին, նաև ԵՄ բնակչությանը: Այդ մասին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները:

«Այն ավելի հեշտ, դյուրին և բավականին մատչելի կդարձնի ճամփորդությունները դեպի ԵՄ կարճաժամկետ նպատակներով: Սա մեր երկուստեք հետաքրքրության տիրույթում է»,- ասաց նա:

Ըստ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարի՝ 2023-2024 թվականներին Հայաստանից կարճաժամկետ վիզաների համար դիմումները 10 տոկոսով աճել են, գրանցվել են ավելի քան 100 հազար դիմորդներ, ինչը ցույց է տալիս ՀՀ քաղաքացիների հետաքրքրությունը՝ ճամփորդելու դեպի ԵՄ:

«Սա դրական առաջընթաց է, բայց միաժամանակ տեղեկացված ենք, որ ԵՄ անդամ պետությունների հյուպատոսական բաժինները բավականին լարված են աշխատում՝ կառավարելու դիմումների հերթերը: Նաև աշխատում ենք ԵՄ գործընկերների, ԵՄ անդամ պետությունների հետ, որպեսզի սահուն դարձնենք և ավելի հեշտացնենք գործընթացը լրացուցիչ անձնակազմ ներգրավելու միջոցով:

Տեղեկատվական քարոզարշավը շենգենյան վիզաների համար նպատակ ունի ավելի թափանցիկ դարձնել վիզաների դիմումների գործընթացը, ավելի դյուրին դարձնել ու նվազեցնել սպասելաժամանակը վիզաների ստացման տեսանկյունից:

Մեր աջակցությունը Հայաստանին գեղեցիկ բառերից անդին է, մենք պրակտիկ ձևով ենք աջակցում»,-ասաց նա:

  • Կիսվել: