ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2996 խախտում

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2996 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 17-ից 24-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2996 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 20 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 35 վարորդ։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 84-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի։ Ի դեպ, համարանիշեր չունեցող տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը չի ունեցել նաև վարորդական իրավունքի վկայական։ Բացի այդ, 2 վարորդ տուգանվել են վարելիս ծխելու համար։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: