հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող մեքենաներ (տեսանյութ)

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող մեքենաներ (տեսանյութ)

Մարտի 23-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը և մարզերը սպասարկող ստորաբաժանումների, ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։

Հայտնաբերվել են մի քանի տասնյակ խախտումներ, այդ թվում՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 6, թաղանթապատված դիմապակիով՝ 3, առանց համարանիշերի՝ 1 մեքենա։

Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 6 տրանսպորտային միջոց։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 10 մեքենա։

«Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները: Ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: