շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՃԵԿ խախտումներ՝ նախատեսված քրեական օրենսգրքով. պարզաբանում է պարեկային ծառայությունը

ՃԵԿ խախտումներ՝ նախատեսված քրեական օրենսգրքով. պարզաբանում է պարեկային ծառայությունը

Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովվում է ոստիկանության կողմից։ Հայտնի է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության, ինչպես և տրանսպորտային միջոցների շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված իրավախախտումները հիմնականում նախատեսում են վարչական պատասխանատվություն։

Այսինքն, ճանապարհային երթևեկության կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում պարեկներն ու ճանապարհային ոստիկանները կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Բայց որոշ իրավախախտումներ՝ կապված հասարակական ավելի բարձր վտանգավորության հետ, նախատեսում են քրեական պատասխանատվություն։ Դրանցից է, օրինակ, վարորդական իրավունքի վկայականից զրկված, կասեցված կամ առանց վարորդական վկայականի և ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը։ Ի դեպ, նման դեպքերը քիչ չեն։

2022 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության կողմից արձանագրված իրավախախտումներով միայն Երևանի քննչական տարածքային տարբեր ստորաբաժանումներ ուղարկված նյութերով վարորդական իրավունքից զրկվել է 1727 քաղաքացի։ Իսկ նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է վարելու իրավունքից զրկված 562 քաղաքացի, որոնք մեքենա են վարել։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։
 
 

Պարզաբանում է ՊԾ իրավաբանական բաժանմունքի պետ Հարություն Իսահակյանը:

  • Կիսվել: