հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թբիլիսյան խճուղում ձերբակալվել են 2 շենգավիթցիներ, որոնց մոտ «շոկո» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել

Թբիլիսյան խճուղում ձերբակալվել են 2 շենգավիթցիներ, որոնց մոտ «շոկո» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել

Օգոստոսի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Թբիլիսյան խճուղում հայտնաբերել, ձերբակալել և, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Շենգավիթ համայնքի երկու բնակչի:

Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել է թղթե փաթեթով դարչնագույն զանգված, որը, ըստ նրա, «շոկո» տեսակի թմրանյութ է:

Ձերբակալված տղամարդիկ ներկայացվել են քննչական բաժին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: