ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տավուշի զինկոմին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կան կալանավորվածներ

Տավուշի զինկոմին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կան կալանավորվածներ

Տավուշի զինկոմին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ. կան կալանավորվածներ: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Լ․ Օհանյանի նկատմամբ բռնոթյուն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Վերջինս վարույթով ճանաչվել է տուժող։

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ տեղի ունեցածը պայմանավորված չէ նրա ծառայողական գործունեությամբ։ Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում գործող գազալցակայանում հերթի պահպանման հարցի շուրջ առաջացած վեճի արդյունքում Լ․ Օհանյանը երկու անձի կողմից ենթարկվել է բռնության։

Տվյալ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։

Դատարանի որոշմամբ նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկեով, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է, վարութային և ապացուցողական գործողություններ են կատարվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: