շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տավուշի մարզպետը դատական հայց է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ. խոսնակ

Տավուշի մարզպետը դատական հայց է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ. խոսնակ

Մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսնակ Լիլիթ Սարգսյանը:

«Մարզպետը պահանջում է դատարանից` պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ»,- գրել է խոսնակը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բագրատյանը հայտարարել էր, որ Տավուշի որոշ տարածքներ հանձնվում են Ադրբեջանին, ինչը մեծ հանրային հուզմունք էր առաջացրել: Սակայն լուրը հետագայում հերքվեց Տավուշի մարզպետի կողմից, ով նաև հայտարարեց, որ Բագրատյանի տարածած ապատեղեկատվությունից հետո մարզում դադարեցվել է բազմամիլիոնանոց ներդրումային ծրագիր: Մարզպետը նաև խոստացել էր դատի տալ Բագրատյանին:

  • Կիսվել: