կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերում ՄԻՊ-ի փաստահավաք աշխատանքների լուսանկարները

Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերում ՄԻՊ-ի փաստահավաք աշխատանքների լուսանկարները

ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում ներկայացվել են Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն քաղաքացիական բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի փաստահավաք աշխատանքների լուսանկարները:

Կից հրապարակված հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Ադրբեջանական զինված ուժերը հրետանակոծում են ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը:

Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին՛՛:

Մանրամասները՝ այստեղ: 

  • Կիսվել: