կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տաթևն առողջական խնդիրներ ունի, երեկ դարձյալ ուշագնաց է եղել. պատգամավոր

Տաթևն առողջական խնդիրներ ունի, երեկ դարձյալ ուշագնաց է եղել. պատգամավոր

ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը սոցցանցի իր էջում գրել է, որ արցախցի Տաթևիկ Վիրաբյանը երեկ դարձյալ ուշաթափվել է:

՛՛Տաթևն առողջական խնդիրներ ունի, երեկ դարձյալ ուշագնաց է եղել։

Օրեր առաջ Տաթևի իրավունքների պաշտպանությամբ դիմել էի Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար Վասիլիս Մարագոսին։

Պատասխան նամակում Վ․ Մարագոսին  ասում է, թե ՄԻՊ-ի հետ կապի մեջ են, նրա իրավունքները պաշտպանված են․․․

Ավելացնելու բան չունեմ․ Արևմուտքն ասում է և պնդում, թե Հայաստանը տարածաշրջանի անշրջելի ժողովրդավարությունն է․․․՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանը կալանավորվել է սեպտեմբերի 19-ին` ի պաշտպանություն Արցախի կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ: Նրան ձերբակալել են սեպտեմբերի 21-ին։ Նրան ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք:մանակ:

 

 

  • Կիսվել: