չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

Քաղավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է ոստիկանություն:

Այս մասին  InfoPort.am-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ այն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման եւ հետագա ընթացքը որոշելու համար։

Հիշեցնենք, որ կայքերից մեկի խմբագիրը վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցրել Ռեւազյանի եւ նրա նորածին դստեր հասցեին։

  Խմբագրի գրառումն արժանացավ հասարակության պարսավանքին։  Դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ գրառումը որակելով բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական. «Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար»,- նշեց նա:

 
 

  • Կիսվել: