երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Տարվա ընթացքում բալեր չկորցրած վարորդերը կստանան անվճար իրավաբանական ծառայություններ

Տարվա ընթացքում բալեր չկորցրած վարորդերը կստանան անվճար իրավաբանական ծառայություններ

Այն վարորդները, ովքեր 31.12.2020 թվականի ժամը 23։59֊ի դրությամբ կունենան 9 բալային միավոր, որոնք չեն սպառել տարվա ընթացքում, և կունենան 0 խախտում, ապա փաստաբան  կարող են ստանալ անվճար իրավաբանական ծառայություններ։ Այս մասին գրում է փաստաբան Անի Հալուլյանը։

«Այն վարորդները, ովքեր 31.12.2020 թվականի ժամը 23։59֊ի դրությամբ կունենան 9 բալային միավոր, որոնք չեն սպառել տարվա ընթացքում, և կունենան 0 խախտում, ապա փաստաբան Անի Հալուլյանի կողմից կարող են ստանալ անվճար իրավաբանական ծառայություններ։

օրինապահ վարորդը 2021 թվականի ընթացքում կարող է ստանալ իրավաբանական անսահմանափակ խորհրդատվություն (քրեական, քաղաքացիական և վարչական գործերով),

օրինապահ վարորդը 2021թվականին կարող է օգտվել իմ՝ երկու դատական ներկայացուցչությունից (սահմանափակ գործերով),

2021 թվականին օրինապահ վարորդի նկատմամբ կայացված ակտերի բողոքարկում (3ակտ),

քրեական գործով ներգրավվելու դեպքում կգործեն զեղչեր,

2021 թվականին օրինապահ վարորդին անհրաժեշտ դիմումների կազմում՝ մինչև 5 դիմում։

Հ.գ.
Հարգելի վարորդ, զերծ մնա 2020 թվականին որևէ խախտում անելուց, և ինքդ օգտվիր վերը նշված իրավաբանական ծառայություններից բոլորովին անվճար՝ առանձին, կամ էլ՝ միաժամանակ։

Մի՛ վտանգեք այլ անձանք առողջությունն ու կյանքը, և Ձեր ազատությունը

Հարգանքներով՝

ՓԱՍՏԱԲԱՆ ԱՆԻ ՀԱԼՈՒԼՅԱՆ»,-ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

  • Կիսվել: