ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թարգմանիչը որակավորում չուներ. Քոչարյանի և Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Թարգմանիչը որակավորում չուներ. Քոչարյանի և Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ դատարանին ներկայացված թարգմանիչը չուներ համապատասխան փաստաթղթեր։
Պարզվեց, որ դատարանի հետ համագործակցող ընկերության կողմից ներկայացված փաստաբանը ֆինանսների մասնագետ և իրավագետ է, սակայն լեզվաբանի որակավորում չունի։
 
«Եթե անգլերեն լեզվի հետ թարգմանչի կապը հաստատող որևէ փաստաթուղթ չկա, թարգմանչի մասնակցությունը հնարավոր չէ։ Բայց խնդրում ենք դատարանին նաև թարգմանչական ծառայության հետ հարաբերությունները կարգավորել այնպես, որ դատական նիստերի դահլիճում չպարզենք` որպես թարգմանիչ ներկայացած անձը, որը շատ լավ տիրապետում է անգլերենին, դրա վերաբերյալ փաստաթուղթ ունի, թե ոչ»,»,–ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
 

  • Կիսվել: