երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տարբեր համայնքներում հանդիպումների ժամանակ մեզ հանդիպած մարդկանց առաջին միտքն էր՝ մենք ուզում ենք խաղաղություն․ ՄԻՊ

Տարբեր համայնքներում հանդիպումների ժամանակ մեզ հանդիպած մարդկանց առաջին միտքն էր՝ մենք ուզում ենք խաղաղություն․ ՄԻՊ

Երբ խոսում ենք մարդու իրավունքների լայնածավալ  խախտումների մասին, դրանք փաստեր են, որ պետք է ընկած լինեն խաղաղության մասին խոսակցությունների սեղանին։Այս փաստերի հաշվառման ձևով պիտի գնանք խաղաղության։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս դիտարկումն արեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։  

«Որպես ՄԻՊ՝ չեմ կարծում, որ պետք է խոսենք պատերազմի մասին և ասենք, որ չենք ուզում խաղաղություն կամ չենք ուզում դրա վերաբերյալ ջանքեր գործադրել»,- նշեց նա և հավելեց․  «Իմ հանդիպումների ժամանակ տարբեր համայնքներում մեզ հանդիպած մարդկանց առաջին միտքն էր՝ մենք ուզում ենք խաղաղություն, որը կերաշխավորի անվտանգություն»։ 

«Բնականաբար, նաև հակառակ ծայրահեղության մեջ  չպետք է ընկնենք, ասենք, որ  եթե նման իրավիճակում ենք, ապա պիտի զինվենք ու հարձակվենք, ոչ  կարծում  եմ՝ դա ամենակործանարար խոսակցությունն է և  ամենակործանարար միտքն է»,- ընդգծեց Գրիգորյանը։ 

«Ամեն ջանք պետք է ներդնենք խաղաղության հասնելու, որը կապահովի անվտանգություն։ Անվտանգության բացարձակ երաշխիքներ չկան, այդ ուղղույթյամբ պետք է անդադար աշխատել»,- նշեց ՄԻՊ-ը։ 

  • Կիսվել: