ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թալանել են «Միստր Գիրոս» արագ սննդի կետը

Թալանել են «Միստր Գիրոս» արագ սննդի կետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 29-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած գողության փաստով։ Այդ օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել անհայտ քաղաքացի և հայտնել, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք դուռը կոտրելու միջոցով մտել են Անդրանիկի փողոցում գործող «Միստր Գիրոս» արագ սննդի կետի տարածք և դրամարկղից հափշտակել գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Տեղում կատարվածի մասին բացատրություն է տվել նշված սննդի կետի պատասխանատու Անդրանիկ Ս-ն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ արդեն պարզել են՝ ովքեր են կատարել գողությունը, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր՝ նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննության շահերից ելնելով՝ նրանց տվյալները չենք հրապարակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: