երկուշաբթի, ապրիլ 7
7 / 4 / 2025
Սյունիքի քրեական ոստիկանները թմրանյութ և ռազմամթերք են հայտնաբերել

Սյունիքի քրեական ոստիկանները թմրանյութ և ռազմամթերք են հայտնաբերել

Ապրիլի 4-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Կապանի Համլետավան թաղամասի բնակիչ 56-ամյա տղամարդը տանը պահում է մեծ քանակությամբ մարիխուանա, զենք և ռազմամթերք:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվել է 72 գրամ մարիխուանա, խզակոթ, որսորդական ողորկափող հրացան և 15 փամփուշտ:

Տղամարդը խոստովանել է, որ թմրամիջոցն ինքն է աճեցրել՝ անձնական օգտագործման համար:

 

  • Կիսվել: