շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սյունիքի ոստիկանապետը՝ իր մեղքի բաժնի և Քաջարանի դեպքերի մասին (տեսանյութ)

Սյունիքի ոստիկանապետը՝ իր մեղքի բաժնի և Քաջարանի դեպքերի մասին (տեսանյութ)

Դեռես 2019 թվականի հոկտեմբերի 19-ին անդրադարձանք Ոստիկանությունում սկանդալային նշանակումներին: Բանն այն է, որ աղմկալի միջադեպի կիզակետում հայտնված ոստիկանապետերը, որոնք պաշտոնից ազատվել էին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հետ էին վերադառնում համակարգ, գրում է armlur.am-ը:

Մասնավորապես, Սյունիքի մարզում աղմկալի միջադեպում հայտնված եւ կադրերի ռեզերվ ուղարկված ոստիկանապետերը մարզում լուրեր էին տարածում, որ ներկայիս ՀՀ ոստիկանապետի հետ մտերիմ են եղել, համակուրսեցիներ են եղել եւ պատրաստվում են հետ վերադառնալ համակարգ: Նրանցից մեկը Գորիսի բաժնի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն էր: Ստացվեց, որ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը համակարգ է վերադարձնում սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանապետերին` խաչ քաշելով նրանց գործելակերպի վրա: Ասել է թե, ընկեր, ծանոթ կամ համակուրսեցի լինելն այստեղ էլ հաղթեց: Արդյունքում Ազիզյանը նշանակվեց:

Օրեր առաջ էլ Քաջարանի բնակիչներն էին ձերբակալվել, որոնք Կապանի ոստիկանների կողմից կրկին բռնության են ենթարկվել եւ հրապարակվել էր բռնության ենթարկված տղաների լուսանկարները:  Այս մասով Ոստիկանությունում  ծառայողական քննություն է նշանակվել: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Գևորգ Ազիզյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

 
 

  • Կիսվել: