շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սյունիքի դեպքերով որևէ քաղաքական հետապնդում չի իրականացվում. դատախազ

Սյունիքի դեպքերով որևէ քաղաքական հետապնդում չի իրականացվում. դատախազ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պնդում է, որ Սյունիքի դեպքերով որևէ քաղաքական հետապնդում չի իրականացվում:

Նա նշեց, որ Սյունիքում վարչապետի այցի օրը տեղի ունեցած դեպքերի առնչությամբ քրեական գործ կա հարուցված: Մոտ երկու տասնյակ անձի մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով:

Ինչպես նշեց Դավթյանը՝ այդ օրվա հետ կապված ցանկացած տեղեկություն անարձագանք չի մնացել:

Նրա խոսքով՝ եթե քաղաքական հետապնդման հարց լիներ, ապա ապրիլի 22-ին Դատախազության մոտ տեղի ունեցածի առնչությամբ ոչ թե մեկ անձի, այլև առնվազն 20 անձի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվեր:

Այդ ակցիան հաջորդել էր Սյունիքի միջադեպին: Դաշնակցության որոշ անդամներ այդ օրը կոչ էին արել քաղաքացիներին հավաքվել, ապա երթով շարժվել էին Դատախազություն՝ պահանջելով ազատ արձակել Սյունիքի մի քանի համայնքապետի: Տեղի էին ունեցել բախումներ ոստիկանության և հավաքի մասնակիցների միջև:

Սյունիքի միջադեպի օրը Կապանի մարզպետարանում Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ոստիկանապետին, Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարել էր մեղավորներին պատասխանատվության կանչել։

  • Կիսվել: