հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Սուտ մատնության համար հետախուզվող 33-ամյա Նարինեին գտել են Ձորաղբյուրում

Սուտ մատնության համար հետախուզվող 33-ամյա Նարինեին գտել են Ձորաղբյուրում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 8-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 33-ամյա Նարինե Պ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:

 Առանց խափանման միջոցի:

  • Կիսվել: