հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

Սուրեն Պապիկյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

«Ես ասել եմ այն, ինչ պետք է ասեի, ես որևէ անձի չեմ նշել, դա իրավապահների պարզելու խնդիրն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկությանը՝ կապված նախկինում ունեցած իր դատվածության մասին։ 

«Իմ խնդիրը լրագրողի հետ չէ, ԶԼՄ-ի հետ չէ, իմ խնդիրը պետական պաշտոնյային վերաբերող ինֆորմացիան դուրս հանողի հետ է: Հայաստանում այլևս նման դեպք չպիտի լինի: Ինչը գաղտնի է, պետք է մնա գաղտնի, իսկ մեղավորը պետք է պատժվի»,- նշեց նա։

Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ վերոհիշյալ գործով երկու օր առաջ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, կունենա տուժողի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Hraparak.am» լրատվական կայքում հրապարակվել էր՝ «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ նյութը, որում գրվում է, որ Սուրեն Պապիկյանը ծառայության տարիներին դատվել է, և այդ հանգամանքը թաքցրել իր կենսագրությունից։

  • Կիսվել: