հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սուրեն Պապիկյանի գործով մեղադրյալ ԱԱԾ պաշտոնյան Սերոբ Հարությունյանն է

Սուրեն Պապիկյանի գործով մեղադրյալ ԱԱԾ պաշտոնյան Սերոբ Հարությունյանն է

ՀԺ-ի տեղեկություններով՝ ԱԱԾ պաշտոնատար անձը, որին մեղադրանք է առաջադրվել Սուրեն Պապիկյանի անձնական տվյալները հրապարակելու գործով, ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանն է, գրում է operativ.am-ը:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Հարությունյանը ԱԱԾ-ում աշխատանքի էր անցել այս տարվա հունվար ամսին: Ավելի վաղ նա աշխատել է Կոտայքի մարզի ոստիկանապետի պաշտոնում, եղել է նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը:

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն այսօր հայտարարեց, որ Սուրեն Պապիկյանի անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնատար անձի: Նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

  • Կիսվել: