հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Ստուգայցեր Երևանի գիշերային և հեստապարային ակումբներում. հայտնաբերվել են խախտումներ

Ստուգայցեր Երևանի գիշերային և հեստապարային ակումբներում. հայտնաբերվել են խախտումներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես գիշերային և հեստապարային ակումբներում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են 2 արձանագրություն և մեկ վարչական վարույթ:

Միաժամանակ ծառայության աշխատակիցների հորդորով սուբյեկտների կողմից

ապամոնտաժվել են առանց համապատասխան թույլտվության տեղադրված գովազդային վահանակները»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: