հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Սրբազան շարժման մասնակիցները պլանավորել են փողոցային ոչ բռնի պայքար. մնացածը հեքիաթներ են. Խուդոյան

Սրբազան շարժման մասնակիցները պլանավորել են փողոցային ոչ բռնի պայքար. մնացածը հեքիաթներ են. Խուդոյան

Սրբազան շարժման մասնակիցները պլանավորել են փողոցային ոչ բռնի պայքար: Մնացածը հեքիաթներ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Արդյոք պլանավորված գործողությունները կարող են որակվել որպես ահաբեկչություն: Ոչ, ոչ միայն ահաբեկչության, այլև որևէ այլ հանցանքի տարր չեն պարունակել, որևէ գործողություն պետք է կատարվեր ՕՐԻՆԱԿԱՆ եղանակով:

Արդյոք իշխանությունը կարող էր ահաբեկվել այդ ոչ բռնի գործողություններից: Անկասկած, քանի որ պատկերացում ունեն, որ իշխանությունը կորցնելուց հետո պիտի պատասխան տան իրենց բոլոր ստոր հանցանքների համար հայկական դատարանի առաջ»,-գրել է Խուդոյանը:

  • Կիսվել: