«Սրբազան պայքարի» գործով կալանավորված Արման Իսրայելյանի և Վահագն Չախալյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց «Սրբազան պայքար» շարժման մասնակից Արման Իսրայելյանի կալանքի ժամկետը։
Վահագն Չախալյանի կալանքը ևս երկարաձգվեց 3 ամսով։


