հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նորակառույցի սեփականատերը խուսափել է 40 մլն դրամից ավելի հարկային պարտավորություններից

Նորակառույցի սեփականատերը խուսափել է 40 մլն դրամից ավելի հարկային պարտավորություններից

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության, ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ։

Համաձայն այդ տվյալների՝ սահմանափակ պատասխանատվության մի ընկերության կողմից նոր կառուցապատված՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 15-րդ շենքի բնակարաններից ընդհանուր 749 քմ մակերեսը 2019-2020 թթ. ընթացքում սեփականատերերին փաստացի վաճառվել է ընդհանուր 300 միլիոն 931 հազար դրամով։

Սակայն նույն ընկերության պատասխանատու այլ անձինք հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու նպատակով՝ օրենսդրությամբ նախատեսված հարկը, տուրքը և այլ վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթղթի՝ դուրս գրված հաշիվների մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ են մտցրել նույն 749 քմ մակերեսն ընդամենը 176 միլիոն 362 հազար դրամով վաճառելու վերաբերյալ։

Այդ կերպ իրացման շրջանառությունը պակաս են ներկայացրել շուրջ 124 միլիոն 568 հազար դրամի չափով և միայն ավելացված արժեքի ու շահութահարկերի գծով խուսափել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 40 միլիոն 759 հազար դրամի հարկային պարտավորություններից:

Առերևույթ հանցանքի մասին կազմված փաստաթղթերը ոստիկանությունից ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: