ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սպասեք 3-4 ժամ, ամեն ինչ կիմանաք․ Հրայր Թովմասյան

Սպասեք 3-4 ժամ, ամեն ինչ կիմանաք․ Հրայր Թովմասյան

Քիչ առաջ Սահմանադրական դատարան ժամանեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

Լրագրողների հարցին, թե իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է, թե՝ ոչ, կա՞ արդյոք թեկնածու, ով իր սրտով է, Թովմասյանը հորդորեց սպասել 3-4 ժամ ու ամեն ինչ պարզ կլինի. «Ինչու եք որոշել, որ բոլորից առաջ պետք է իմանաք այդ ամբողջը: Սպասեք 3-4 ժամ, ամեն ինչ կիմանաք»:

Հրայր Թովմասյանը հրաժարվեց կարծիք հայտնել նորընտիր դատավորների մասին, ինչպես նաև չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք լուծվել է ՍԴ ճգնաժամը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորներն այսօր՝ սեպտեմբերի 23-ին իրենց աշխատակարգային նիստում ՍԴ նախագահ եւ փոխնախագահ պետք է ընտրեն:

 

  • Կիսվել: