հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Սպանություն Կոտայքի մարզում․ ամուսինը դանակահարել է կնոջը

Սպանություն Կոտայքի մարզում․ ամուսինը դանակահարել է կնոջը

Կոտայքի մարզի Արզական գյուղում սպանություն է եղել՝ ամուսինը դանակահարել է կնոջը, ապա ևս երկու քաղաքացու։

InfoPort.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով կինը տեղում մահացել է։ Դանակահարված մարդիկ հանդիսանում են տղամարդու հարևանները, որոնք հոսպիտալացվել են։ Մեկի վիճակը գնահատվում է ծանր։

Հանցագործը դիմել է փախուստի։ Այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ։

  • Կիսվել: