երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սպանություն Կոնդում. 28-ամյա երիտասարդը հայտնել է, որ նախկին փեսան դանակով հարձակվել է, ինքն էլ պաշտպանվելով սպանել է

Սպանություն Կոնդում. 28-ամյա երիտասարդը հայտնել է, որ նախկին փեսան դանակով հարձակվել է, ինքն էլ պաշտպանվելով սպանել է

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21:00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Կոնդի տներից մեկում իր նախկին փեսան դանակով հարձակվել է իր վրա, և ինքը, պաշտպանվելով, խողովակով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, նաև` գլխին:

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված հասցե:

Մարմնական վնասվածքներ ստացած և անգիտակից վիճակում գտնվող 43-ամյա նախկին փեսային շտապօգնության խումբը տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ահազանգողը` Սիսիանի բնակիչ, 28-ամյա երիտասարդը, ժամը 21:45-ին, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին:

Ժամը 22.45-ին հիվանդանոցից ստացվել է հաղորդում, որ 43-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները քննությամբ պարզվում են:

  • Կիսվել: